|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Վճռաբեկ դատարանը մերժել է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու դիմումը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Նշվում է ՝ ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հ. Ալումյանն իր վճռաբեկ բողոքում խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշումն ամբողջությամբ բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 18-ի որոշմանը, Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել և նրան ազատ արձակել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։
Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Որոշումը ուղարկվել է կողմերին: