|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարների անունները:
«Ես կայացրել եմ որոշում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանին ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող նշանակելու վերաբերյալ և ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանին ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ »,- ասաց վարչապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական էր տվել ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ ոստիկանապետի պաշտոնից ազատված Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական։