|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Անվտանգության խորհրդի նիստում երեկ քննարկվել է երկրում անվտանգային միջավայրի հարցը։ Խոսվել է ԱԱԾ տնօրենի հեռանալու մասին։
Մեզ պատմեցին, որ վարչապետը խոսել է նաև Ամուլսարի հանքը գործարկելու մասին և շեշտել է ճանապարհը բացելու անհրաժեշտությունը, իսկ Վալերի Օսիպյանը կասկածներ է ունեցել այդ օպերացիայի հետ կապված և փորձել է ներկայացնել ուժ կիրառելու վտանգները, ինչից վարչապետը զայրացել է և հայտարարել, որ եթե նա ի վիճակի չէ, օպերացիան կիրականացնի ներքին զորքերի ղեկավարը՝ փոխոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Ավարտին որոշվել է, որ Օսիպյանը հրաժարականի դիմում կներկայացնի։ Այսօր կհրապարակվի հրամանագիրը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։