|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Վ. Լ.-ի անվամբ բերված հանձնուքի՝ մեղրով լի 2 տարայի պարունակությունը զննելիս հայտնաբերել են մեղրին խառնած, թմրամիջոցի նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են Yerkir.am-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: