|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ 109-ամյա Աստղիկ Ալեմյանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Armenian Mirror Spectator-ը, Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:
1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:
90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ հասակում: