|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով`Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է:
«Որևէ մեկի մոտ չկա կասկած, որ հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժեն թե՛ Հայաստանի գործարար համբավը, թե՛ շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է, և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին՝ ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: ՀՀ վարչապետը նշել էր, որ եթե հիմա նույնիսկ դեպի Ամուլսար տանող ճանապարհները բացվեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչև 2020 թվականի ապրիլը: