|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին: Այս մասին Yerkir.am -ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը, քննարկվել են սոցիալական ապահովության ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը և տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր