|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«168 ժամ» թերթը գրում է. «Եթե դրույթներն այնպես են, որ հարկավոր է ՀԱՊԿ բոլոր լիիրավ անդամ երկրների հավանությունը նման կարգավիճակի տրամադրման համար, ապա ենթադրում եմ, որ Հայաստանն արգելափակելու է նման հնարավորությունը, ինչը և ասում է: Իսկ եթե ձայների մեծամասնությամբ, ապա հնարավոր է դա:
Նման փոփոխություններն արվում են ներգրավելու համար հնարավորինս շատ երկրների, այնպիսի երկրների, որոնք պատրաստ չեն դառնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ տարբեր պատճառներով»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությանը «2002թ. հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունը վավերացնելու վերաբերյալ նախագծին, որով կարգավորվում է ՀԱՊԿ-ում դիտորդ և գործընկեր պետության կարգավիճակի հարցը»: