|
Փոխարժեքներ
09 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին փետրվարի 20-ին դուրս կգա կալանավայրից. հայտնում է վրացական apsny.ge –ն։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ և ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել էր 2013 թվականի մայիսին: Նա պատիժ է կրում մի քանի գործերով, ինչպիսիք են՝ 2011 թվականի մայիսի 26-ի ցույցը ցրելու, Սանդրո Գիրգվլիանիի գործով հանցանշանները թաքցնելու, Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի և ընտրողներին կաշառելու գործով:
Մերաբիշվիլին ազատազրկվել էր, ընդհանուր առմամբ, 6 տարի 9 ամիս ժամկետով: Լրատվամիջոցի տվյալներով՝ այս պահին շարունակվում է նոյեմբերի 7-ի ակցիան ցրելու և «Իմեդի» հեռուստաընկերություն ներխուժելու գործի քննությունը: Ըստ հաղորդման՝ նախկին վարչապետն այս գործով մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ: