|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի Դաշնային ռազմական և տեխնիկական համագործակցության ծառայության նախագահ Դմիտրի Շուգաևը հայտարարել է, որ Ս-400 ՀՕՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում կավարտվի 2020 թ. գարնանը:
«Համակարգերը հաջորդ տարվա գարնանն արդեն տեղակայված կլինեն: Թուրքիայի հետ կնքված համաձայնագիրն իրականացվում է: Ներկայումս համակարգերի երկրորդ խմբաքանակն է մատակարարվում: Մի քանի շաբաթ անց Թուրքիայում կլինի»,- Շուգաևի խոսքերն է մեջբերում «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայությունը:
Շուգաևը նաև հայտնել է, որ թուրք մասնագետների ուսուցումը կտևի 2019 թվականի վերջից մինչև 2020 թ. սկիզբը:
Ս-400-ների առաջին խմբաքանակը մատակարարվել էր հուլիսի 12-ից մինչև 27-ը: Երկրորդ խմբաքանակի մատակարարումն էլ սկսվել է օգոստոսի 27-ին: Պահեստամասերը բերող ինքնաթիռները վայրէջք են կատարում Անկարայի մոտակայքում գտնվող «Մյուրթեդ» օդանավակայանում:
Երեկ իսրայելական արբանյակները լուսանկարներ են հրապարակել, որոնցում երևում է, որ հուլիս ամսին մատակարարված Ս-400-ները դեռևս նույն օդանավակայանում են: