|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է գանձագողերի կողմից վնասված Ուրֆայի Գերմուշ շրջանի հայկական եկեղեցուն: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Փայլանը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է խոնարհված հայկական եկեղեցու լուսանկարները, որի ներսում գանձ որոնողները մեծ փոսեր են փորել: Լուսանկարներին կից հայ պատգամավորը թողել է հետևյալ գրությունը.
«Եթե միայն իմանայիք, որ իսկական գանձը հենց եկեղեցին է… Երկրում հազարավոր եկեղեցիներ գանձագողերի ու վանդալների կողմից քանդվել են, քանդվում են…»: