|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օրեր առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչություն է դիմել «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն- տնօրինության նախագահ Իվան Տելեգինը և հայտնել, որ ՌԴ քաղաքացի Յուրի Գուսևը, 2012-2018 թվականների ընթացքում հանդիսանալով «ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ, օգտագործել է իր իրավասությունները՝ բանկի շահերին հակառակ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ Իվան Տելեգինը ոստիկաններին հայտնել է, որ Յուրի Գուսևը բարձր վարձավճարներով վարձակալել է տարածքներ, որոշ տարածքների շնորհել VIP կարգավիճակ և այդ ամենի հետևանքով բանկին պատճառել է խոշոր՝ 2 մլրդ 105 մլն դրամի վնաս։Փաստի առթիվ ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։