|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ ոստիկանությունից հայտնում են՝ ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է: Օգոստոսի 5-ին Տավուշի մարզի ոստիկանները հերթական դեպքն են բացահայտել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։
29-ամյա վարորդը, ով Արարատի մարզի Դարակերտ գյուղից էր, առանց համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու հայտնել է, որ մեքենայում 15 խ/մ կողահատ տախտակներ են բարձված: Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հետագա միջոցառումներով պարզվել է` փայտանյութը պատկանում է Բերդավան գյուղի 39-ամյա մի բնակչի: Նա հրավիրվել է բաժին: Տախտակները Նոյեմբերյանում էր ձեռք բերել:
Բեռնատարի զննությամբ 16 խ/մ-ից ավելի հաճարենու և կաղնու կողահատ տախտակներից զատ իրավապահները հայտնաբերել են նաև 245 պարկ փայտածուխ:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: