|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Օգոստոսի 2-ին ավարտվեց ԱՄՆ արևմտյան շրջանի և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով Ասկերան քաղաքում հուլիսի 22-ից մեկնարկած պատանեկան ճամբարը: ԱՄՆ-ի արևմտյան շրջանի Հայ Երիտասարդաց Դաշնակցության Արցախ ժամանած 18 երիտասարդներ ճամբարի ավարտից հետո այցելեցին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն և հանդիպում ունեցան ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հետ:
Հանդիպման ընթացքում երիտասարդները կիսվեցին ճամբարի և Արցախի մասին տպավորություններով, քննարկեցին առաջիկա մի շարք ծրագրեր` պատրաստակամություն հայտնելով աջակցել ազգային և հայրենասիրական բնույթի միջոցառումների իրականացմանը: