|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Լեզվի կոմիտեն գործարկել է իր պաշտոնական կայքէջը: Այն գործում է «langcom.am» և «լեզվիկոմիտե.հայ» հասցեներով: Կայքը ծառայելու է որպես կոմիտեի պաշտոնական լրատու և լեզվական հարթակ՝ հագեցած տարատեսակ նյութերով, նույնիսկ խաղերով: Կայքի գործարկման մասին տեղեկատվությունը կոմիտեն հրապարակել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում համապատասխան գրառմամբ:
«Բարի գալուստ Լեզվի կոմիտեի կայք: Հարգելի՛ այցելու, ողջո՜ւյն: Կայքում ամեն օր տեղադրվում են կոմիտեի պատրաստած նյութերը հայերենի այսօրվա խնդիրների ու մարտահրավերների, Հայաստանի պետական լեզվական քաղաքականության և այլ հարցերի մասին։ Langcom.am կամ լեզվիկոմիտե․հայ կայքն այսօրվանից ձեր լեզվական հարցերի առաջին հասցեատերն է»,-ասված է գրառման մեջ: