|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը խզելու ամբողջ պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա. տեղեկացնում է РИА Новости-ն:
Ըստ նրա` 2019 թվականի փետրվարի 2-ին ԱՄՆ-ը վեց ամիս տվեց ՌԴ-ին՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագրին վերադառնալու համար, Ռուսաստանը հրաժարվեց, ուստի համաձայնագիրը դադարեցվում է այսօր։
«ԱՄՆ-ը չի մնա համաձայնագրի կողմ, երբ մյուսներն այն խախտում են։ Ռուսաստանը միանձնյա պատասխանատվություն է կրում»,- թվիթերյան իր էջում գրել է Պոմպեոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ -ն հայտնել է համաձայնագրի դադարեցման մասին՝ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ։