|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ օգոստոսի 1-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:
Այցի շրջանակներում կայացել է դիվանագիտական առաքելության ղեկավարի հանդիպումը Գեղարքունիքի մարզպետ Գ.Գ. Սանոսյանի եւ Գավառի քաղաքապետ Գ.Ե. Մարտիրոսյանի հետ: Նշելով, որ Գեղարքունիքի մարզի շատ բնակիչներ սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ, մարզի ղեկավարը խոսել է դրա զարգացման ծրագրերի մասին: Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Հայաստանի տարածաշրջանների միջեւ շփումների ամրապնդման եւ փոխգործակցության ներուժի իրացման հեռանկարները:Ս.Պ. Կոպիրկինը եւ Գ.Գ. Սանոսյանը այցելել են Միքաելյան ընտանիքի ֆերմա, որտեղ զբաղվում են յուրահատուկ պանիրների արտադրությամբ: Հաջողությամբ աշխատող ընտանեկան ձեռնարկությունը ստեղծվել է ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի ներքո ռուսական կողմի ֆինանսավորմամբ: