|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ` քննարկելու Ստամբուլյան կոնվենցիան: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հանդիպման կեսից հեռացավ: Լրագրողների հետ զրույցում նա կոռեկտ չհամարեց մանրամասներ հայտնել, քանի դեռ քննարկումը չի ավարտվել:Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը քննարկման վերաբերյալ նշել էր, թե պատգամավորները տարբեր մոտեցումներ ունեն կոնվենցիայի վերաբերյալ:
Այդ առնչությամբ Ալեն Սիմոնյանը ասաց, որ ընդամենը մեկ պատգամավոր է միացել կոնվենցիայի դեմ շարժմանը։ Հարցին՝ կարո՞ղ է սեպտեմբերի նստաշրջանին այդ կոնվենցիայի վավերացման հարցը մտնի ԱԺ, Սիմոնյանը պատասխանեց․«Չեմ կարա ասեմ։ Կարող է ընդհանրապես օրակարգում չլինի»։