|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ՝ դառնալ նրա խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ (հենց այստեղ ես շոկ ապրեցի) ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ վարչապետից ստանալ նման առաջարկ, որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում:
Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքն ամենաբարձր մակարդակով գնահատվեց:
Շնորհակալություն պարոն Նիկոլ Փաշինյանին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է: Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որն ունեմ և՛ ազգիս, և՛ վարչապետի առջև:
Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում և մեծ ուժ է տալիս:
Անչափ շնորհակալ եմ»: