|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ավարտվեց «Ջավախքի ճամբար» 10- օրյա ծրագիրը: Փակման արարողությունը սկսվեց Մաղաքիա վարդապետ Ամիրյանի օրհնությամբ՝ տերունական աղոթքով: Կարմիր, կապույտ եւ ծիրանագույն խմբերի բաժանված ճամբարականները հանդես եկան հայրենասիրական երգ ու պարով:
Միջոցառման վերջում Հայ օգնության միության շրջանային վարչության ատենապետուհի Կարինե Թադեւոսյանըխմբապետերին գովասանագրեր հանձնեց: Ճամբարի փակման արարողությունը եզրափակվեց լուսանկարվելով:
Տեղեկացնենք, որ Հայ օգնության միությունն արդեն 9-րդ անգամ է Ջավախքում ճամբար կազմակերպում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան ափերից ժամանած երիտասարդ խմբապետերի եւ տեղի երիտասարդների մասնակցությամբ: