|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իսրայելի հյուսիսում գտնվող Գալիլեա շրջանում հնագետները հնամյա կառույցի մնացորդներ են հայտնաբերել, որը, ըստ նախնական ենթադրությունների, այն եկեղեցին է, որը կառուցվել է Պետրոս և Անդրեաս առաքյալների տների վրա. հայտնում է Daily Mail-ը:
Եկեղեցու մասին առաջին հիշատակումները թվագրվում են 725 թվականով, բայց ինչ վերաբերում է դրա գոյությանը, ապա որևէ ապացույց չի եղել, որն էլ, համապատասխանաբար, ժամանակի ընթացքում կասկածի տակ է դրել հիշատակությունների իրական լինելը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ կատարված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել է բյուզանդական ոճով կառուցված եկեղեցու` խճանկարներով պատված հատակը:

Հնագիտական խմբի ղեկավար, Կիներեթի քոլեջի գիտնական Մորդեխայ Ավայիմի խոսքով` պեղումները հաստատել են, որ Գալիլեայի շրջանի վերոհիշյալ հնավայրը Բեթսաիդա ձկնորսական գյուղակն է, որտեղ, ըստ Հովհաննես Ավետարանչի, ծնվել են Պետրոս և Անդրեաս առաքյալները:
Այս պահին դեռևս պեղվել է եկեղեցու գրեթե մեկ երրորդ հատվածը, սակայն, Ավայիմի պնդամբ, հայտնաբերվածն այն եկեղեղեցին է, որ իրենք փնտրել են բավականին երկար ժամանակ, քանի որ բոլոր հիշատակությունները համընկնում են: