|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի ԱԳ Նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե իրանցիները ոչ մի պատերազմում չեն հաղթել եւ չեն էլ պարտվել որեւէ բանակցությունում:
Զարիֆը գրել է. «Հազարամյակների ընթացքում Իրանի զավթիչները եկել ու գնացել են: ԱՄՆ-ն ավելի քան 7 տրիլիոն դոլար է մսխել մեր տարածաշրջանում արյունահեղաթյան, ինչպես նաեւ՝ վիետնամական պատերազմում` իր պատմության ամենամեծ պարտության ժամանակ»:
Նա հերթական անգամ Թրամփին կոչ է արել մերժել #Team_B-ի սադրիչ գործողությունները. «Դոնալդ Թրամփ մերժի՛ր #Team_B-ի կողմից պատմության խեղաթյուրումը եւ պատերազմ սադրելու` նրանց փորձերը»:
Զարիֆը վերջում ավելացրել է, որ դիվանագիտությունը նույն ռացիոնալ եւ խելամիտ մտածողությունն է եւ երբեք պարտություն չի նշանակել: