|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«911» ծառայությունը հուլիսի 30-ին, ժամը 14:00-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Կիևյան փողոցի շենքերից մեկի վերելակի տանիքը քամուց պոկվել և ընկել է շենքի տանիքին, հայտնում են
ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ վերելակի տանիքի երկաթյա կառուցատարրերի մի մասը պոկվել և ընկել է շենքի տանիքին, իսկ մյուս մասը թուլացած է:
Փրկարարներն ամրացրել են թուլացած երկաթյա կառուցատարրերը (մոտ 10 քմ), իսկ պոկված մասը (մոտ 5 քմ) տեղափոխել են անվտանգ տարածք: