|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հուլիսի 28-ին` ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ աչքի ակնագնդիկի այրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, թե սրճարանում շշով հեղուկ են լցրել դեմքին, հայտնում են ոստիկանությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Հյուսիսային պողոտայում 25-ամյա մի երիտասարդ Վարդավառի կապակցությամբ ջրելու նպատակով հեղուկ է լցրել 27-ամյա և 43-ամյա երկու քաղաքացուհու վրա, ինչի հետևանքով 27-ամյա քաղաքացուհին ստացել է նշված վնասվածքը:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ժամը 22.05-ին երիտասարդը Հյուսիսային պողոտայի 1 հասցեի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: