|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փարիզը հետաքրքրված է Բաքվի հետ վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ. հայտնում է minval.az-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերի՝ Բաքվում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովի հետ ունեցած հանդիպման ժամանակ արված հայտարարությունը:
«Ադրբեջանը Ֆրանսիայի համար տնտեսական կարևոր գործընկեր է եղել, ու նրան մենք մշտապես մեծ նշանակություն ենք տվել: Այժմ մենք ցանկություն ունենք տնտեսական և ֆինանսական համագործակցության նոր փուլի անցնել, քանի որ հետաքրքրված ենք էներգետիկ, վերականգնվող էներգիայի աղբյուրների և ռազմական արդյունաբերության ոլորտներում համագործակցությամբ»,- մանրամասնել է Ֆրանսիայի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարը: