|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 26-ին, ժամը 13:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում այրվում է բուսածածկույթ, հայտնում են ԱԻՆ-իցլ
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:27-ին, մարվել՝ 14:54-ին:
Այրվել է մոտ 1.5 հա բուսածածկույթ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: