|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։
«Ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ըստ տեղեկությունների՝ վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են։ Այս պահին դեպքի վայր են ժամանում Ստեփանակերտի հիվանդանոցի բժիշկները, Արցախի Հանրապետության ճանապարհային ոստիկաններն ու քննչական ապարատի քննիչները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և մահացածների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Տեղ գյուղի բնակիչ 27-ամյա Հարութ Անդրանիկի Ավագյանի անվամբ»,- կարդում ենք կայքում։