|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ-ը նախկինի պես մտադիր է դուրս գալ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին ռուս-ամերիկյան համաձայնագրից, դա տեղի կունենա օգոստոսի 2-ին: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News-ին տված հարցազրույցում. հայտնում է РИА Новости-ն:
Նա կրկնել է, որ ԱՄՆ-ն ափսոսում է, որ Ռուսաստանը «որոշել է խախտել համաձայնագիրը»:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ամեն ինչ արել է համաձայնագիրը պահպանելու և ԱՄՆ-ի մտահոգությունը վերացնելու համար, սակայն Վաշինգտոնը խույս է տվել երկխոսությունից: