|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում է մնացել ՀՀ մոտ 100 քաղաքացի։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգում։
«Հուլիսի 25-ին #Հուրգադա-#Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ 100 ՀՀ քաղաքացի։ Դեսպանությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար»,-ասվում է գրառման տեքստում։
Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։
Հավելենք նաև, որ Sputnik Արմենիա-ին Եգիպտոսում ՀՀ հյուպատոսությունից փոխանցված տեղեկատվության համաձայն` չվերթը չեղարկվել է, քանի որ հայաստանցիների ուղևորությունը կազմակեպած հայաստանյան A&R Tour զբոսաշրջային ընկերությունն ավիաըկնկերությանը չի փոխանցել ինքնաթիռի տոմսերի գումարները։
Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580: