|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայում վիրավորված` բելառուսցի դիվանագետի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա վերակենդանացման բաժանմունքում է: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի խոսնակ Անատոլի Գլազը:
«Գիշերը դիվանագետին վիրահատել են, վիրահատությունը հաջող է անցել»,- հավելել է նա:
Հարձակումը տեղի է ունեցել այգում, որտեղ դեսպանը զբոսնելիս է եղել իր որդու հետ: Բելառուսի ԱԳՆ-ի համաձայն` նրա ուղղությամբ մի քանի անգամ կրակել է հոգեկան ոչ առողջ վիճակում գտնվող տեղացի: Երեխան չի տուժել: Գերատեսչության աղբյուրի համաձայն` խոսքը Ալեքսանր Պոգանշևի մասին է:
Ըստ թուրքական Sozcu-ի` հարձակման պատճառ է եղել կենցաղային վեճը:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղուի խոսքով` հետաքննություն է ընթանում, քաղաքական դրդապատճառ չի դիտարկվում: