|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Փարիզում նախագահ Սարգսյանը հանդիպումներ կունենա ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ նպատակ ունենալով քաջալերել նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության նոր հնարավորություններին և գործնական քայլեր անել ներդրումներ կատարելու ուղղությամբ:
Նախատեսվում է նաև նախագահի այցը Փարիզի հարավարևմտյան արվարձան հանդիսացող Սևր, որտեղ Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Մխիթարյան միաբանության Սամուել Մուրադյան վարժարանում: