|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. Սիսիանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Աշոտ Մինասյանի որդին՝ Տարոն Մինասյանը, ազատվել է Կենտրոնական բանկում Սիսիանի տարածքային դրամարկղային կենտրոնի տնօրենի պաշտոնից։
ԿԲ-ից մեզ պաշտոնապես ասացին, թե Մինասյանն իր դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից։ Իսկ իրականում «իր դիմումը», ինչպես տեղեկացանք, գրվել է պարտադրանք-առաջարկով։ Ինքը՝ Տարոն Մինասյանն էլ հաստատեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել։ Իսկ ո՞րն է եղել պատճառը։ «Դե, ուղղակի, տենց եմ որոշել»։ Ձեզ ստիպե՞լ են, որ այդպես որոշեք, ճնշո՞ւմ են գործադրել կամ համոզե՞լ են։ «Կարելի է ասել՝ առաջարկել են»։
Մինասյանն ասաց նաեւ, որ երեւի իր կարիքն էլ չեն զգացել, ու չցանկացավ այլեւս մեկնաբանել։ Ի դեպ, հեղափոխությունից հետո նոր իշխանությունները նաեւ Մինասյանի հորը՝ Սիսիանում մեծ հարգանք վայելող Աշոտ Մինասյանին էին ազատել ՊԵԿ-ում՝ Սյունիքի մաքսատան պետի պաշտոնից։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: