|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ՀՀ քաղաքացու, որի անունը չի հրապարակվում. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը, հղում անելով Տրապիզոնի ոստիկանության հաղորդագրությանը, տեղեկացնում է, որ մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում հիշյալ քաղաքացու մոտ հայտնաբերվել են 650 տուփ ծխախոտ, 220 տուփ ծխամորճի թութուն և 21 շիշ ըմպելիք։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: Առայժմ հայտնի չէ, թե բերման ենթարկելուց հետո ՀՀ քաղաքացու նկատմամբ ինչպիսի վարույթ է ընթանում: