|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հարավային Կորեայում ՌԴ դեսպանի տեղակալին կանչել են երկրի ԱԳՆ` կապված Ճապոնական ծովում Մոսկվայի և Սեուլի միջև տեղի ունեցած միջադեպի հետ. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Կորեայի համաձայն` ռուսական ռազմական օդանավերը խախտել են երկրի օդային սահմանը Տոկտո կղզիների տարածքում: ՌԴ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը:
«Տոկտո կղզու շրջանում ռուսական օդանավերին մոտեցել են հարավկորեական երկու Ֆ-16 կործանիչները և ոչ պրոֆեսիոնալ մանևրներ կատարել` սպառնալիք ստեղծելով ռուսական օդանավերի անվտանգության համար»,- հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
Տեղեկության համաձայն` հարավկորեական օդաչուները Տու-95մս-ի հետ կապ չեն հաստատել և մանևրներից հետո հեռացել են: