|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ պաշտպանության նախարարության և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության 2019թ. ծրագրի շրջանակներում ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը, անկախ փորձագետների ներգրավմամբ, զինված ուժերում կանանց իրավունքների և հավասար հնարավորությունների թեմայով վերապատրաստում է իրականացրել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի կին զինծառայողների համար:
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վերապատրաստման նպատակն էր կին զինծառայողներին տեսական գիտելիքներ փոխանցել պաշտպանության ոլորտում կանանց իրավունքների, որոշումների կայացման տարբեր մակարդակներում նրանց հավասար մասնակցության, խաղաղապահ առաքելություններում կանանց ընդգրկման կարևորության վերաբերյալ:
Միջոցառման շրջանակում անցկացված հարցումների միջոցով ճշգրտվել են զինված ուժերում կանանց և տղամարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման հարցի վերաբերյալ կին զինծառայողների դիրքորոշումներն ու առկա խնդիրները: