|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր «Ազատության» եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև թեժ գծի վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ թեժ գիծն աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ Հայաստանը զոհեր չի ունենա:
«Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, հայտարարեցի, որ լուծման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ղարաբաղի, Հայաստանի, Ադրբեջանի ժողովուրդների համար:
Սա աննախադեպ հայտարարություն էր, որովհետև ՀՀ ոչ մի իշխանություն նման բան չի ասել: Սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել այս նախադասությունը, իսկ առաջընթացի համար նա էլ պետք է ասի, որ հակամարտության կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց Փաշինյանը: