|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նման միջոցառումները կարևորվում են նրանով, որ հնարավորություն են ստեղծում քննարկելու աշխատանքային հարաբերությունների կարգավորման հետ կապված խնդիրները. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խարատյանը` անդրադառնալով այսօր ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից կազմակերպված «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանը:
Հարցին` ի՞նչ փուլում է Հայաստանում այս պահին աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և խնդիրների առկայության դեպքում ի՞նչ լուծումներ է առաջարկում, նա պատասխանեց. «Լուծումները… Աշխատանքային հարաբերությունները մարդկության զարգացման պատմության ընթացքում են ձևավորվել, և կան միջազգային չափորոշիչներ, կոնվենցիաներ, տարբեր փաստաթղթեր, որոնք Հայաստանի Հանրապետությունն ընդունել է, վավերացրել, բայց, ցավոք, լիարժեք չի կատարում: Այսինքն` կարգավորելու համար անհրաժեշտ է ուղղակի կատարել այն պահանջները, որոնք պարտավորվել ենք կատարել»: