|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանը կդիտարկի Վրաստանի դեմ ընդունված քայլերի, մասնավորապես` ավիաթռիչքների արգելքի չեղարկման հնարավորությունը, եթե վերանան ռուսաստանցիների անվտանգության համար սպառնալիքները: Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է Аргументы и факты-ին տված հարցազրույցում:
«Հույս ունենք, որ վրացական իշխանությունները կկարողանան կայունացնել հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում և վերացնել ռուսաստանցիների անվտանգության համար առկա սպառնալիքները»,-ասել է նա:
«Մենք ցանկանում ենք բարեկամ լինել և համագործակցել` հանուն Ռուսաստանի և Վրաստանի բարօրության»,-հավելել է Լավրովը: