|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նիգերիայում թուրքական նավը ենթարկվել է ծովահենների հարձակմանը: Թուրքիայի 10 քաղաքացի գերի է ընկել. հաղորդում է «Սպուտնիկի» թուրքական ծառայությունը:
Թուրքական նավն ուղևորվում էր Կամերունի Դուալա նավահանգստից Աբիջանի նավահանգիստ: «Պակսոյ-1» բեռնատար նավում, որն ուղևորվելու ժամանակ դատարկ էր, գտնվում էր միայն նավի 10 հոգանոց անձնակազմը:
Ըստ նախնական տեղեկությունների` զոհեր կամ վիրավորներ չկան: Աշխատանքներ են տարվում թուրք քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ: