|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանի երդման արարողությունը:
Ռուստամ Բադասյանն ընթերցելով երդման տեքստը՝ նշել է. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը շնորհավորել են Ռուստամ Բադասյանին՝ մաղթելով նրան բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք ի շահ հայրենիքի և ժողովրդի:
Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ հարցեր: