|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, և ինչպես իրավապահները, որոնք ցրելիս գերազանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչները, որոնք բռնության կոչ են արել, չեն խուսափի պատասխանատվությունից: Այդ մասին այսօր լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն. հայտնում է ТАСС-ը։
«Ոչ ոք անպատիժ չի մնա, և (հետաքննության) գործընթացը, որն ընթանում է հունիսի 21-ից, դրա ակնառու օրինակն է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաև, այսպես կոչված, քաղաքական գործիչները, անպատասխանատու մարդիկ, որոնք մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով»,- ասել է նա: