|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական ensonhaber.com կայքը տեղեկացնում է, որ Թուրքիայի զինված ուժերը թուրք-սիրիական սահման նոր ուժեր և տեխնիկա են ուղարկել: Հրետանային հաուբիցներից, տանկերից, հրետանային մարտկոցներից կազմված շարասյունը ուղարկվել է Քիլիսի Էլբեյլի շրջանի և Ուրֆայի զորամիավորումներին: Ընդհանուր առմամբ, շարասյունը բաղկացած է 60 տեխնիկայից:
Իսկ TRT–ն հայտնում է, որ 15 տեխնիկայից կազմված մեկ այլ շարասյուն էլ ուղարկվել է սահմանային Ջեյլանփընար շրջան: