|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-20-ը աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում։
Այս մասին Facebok-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ: