|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հուլիսի 11-ին վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Տեղեկացնում է «Ֆեյսբուք»-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի էջից;
«Նշենք, որ Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։