|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Թուրքիայի Ռիզե քաղաքում 18-րդ դարի կամուրջը վերանորոգելու ժամանակ այն քանդվել է: 2011 թ. դարձյալ վերանորոգված` 7 մետր բարձրությամբ, 40 մետր երկարությամբ և 2.70 մետր լայնությամբ այս կամուրջը համարվում է շրջանի կարևոր պատմամշակութային օբյեկտներից մեկը, և փլուզման պատճառները բացահայտելու համար աշխատանքներ են տարվում. հաղորդում է ensonhaber.com կայքը:
Քաղաքի ավագանու անդամներից մեկը նշել է, որ կամուրջը տեսնելու համար օրական 200 զբոսաշրջիկ է գալիս:
Ռիզեի նահանգապետարանը հայտնում է, որ կամուրջն ինքն իրեն է փլուզվել, և պատրաստվում են հաջորդ շաբաթվանից սկսել վերականգնողական աշխատանքները:


