|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը, տեղեկացնում է ՀԾԿՀ մամուլի ծառայությունը:
Տեխնիկական աուդիտի շրջանակում պետք է իրականացվեն ներդրումային հաշվետվություններում ներկայացված շինմոնտաժային աշխատանքների, ներդրումների իրականացման համար օգտագործված նյութերի և սարքավորումների արժեքների և որակի, ինչպես նաև ընկերության կողմից իրականացվող գնումների գործընթացների ուսումնասիրություններ: