|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սլովակիայում ընթացող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնեցին, որ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենն անրադադարձ կատարեցին ՀՀ-ում անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ այս առնչությամբ բարձր գնահատելով ընտրական ցիկլի ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ սերտ համագործակցությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ում իրականացվող մարդու իրավունքների խրախուսման և ժողովրդավարական հաստատությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումների շուրջ, այդ թվում դատաիրավական ոլորտում։ ԱԳ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու փոխշահավետ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ` ուղղված Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ու մեր ձեռքբերումների ամրապնդմանը: Երկուստեք առանձնահատուկ կարևորվեց ԵԱՀԿ հանձնառությունների շրջանակներում այս ուղղություններով համագործակցության առավել ամրապնդումը։