|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ոչ մի բան էլ չեմ նկատում. այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ճգնաժամ չի նկատում Սահմանադրական դատարանի շուրջ և ինչ է կարծում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի հայտարարությունների մասին:
«Մարդիկ չքնեն, հելնեն, ինչ-որ մի եզրակացություն, միտք ասեն, ու ամբողջ բանը այդ ուղղությամբ գնա»,- ասաց նա:
Դիտարկմանը` հնարավոր է, որԱԺ-ում քննարկումներ նախաձեռնվեն Վահե Գրիգորյանի նամակի քննարկման համար, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Մեզ դեռ այդ մասին բան չեն ասել, մենք դեռ չենք քննարկել: Երբ որ մեզ դիմեն, մենք պատրաստ ենք խմբակցությունում հավաքվել և քննարկել: Ձեզ տեղյակ կպահենք»: