|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի վարչությունից:
Ողջունելով հյուրերին և կարևորելով տարբեր պետություններում բնակվող հայ երիտասարդների շփումը պաշտպանական ոլորտի հետ՝ Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։
Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։