|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստն ինքնին արդեն դրական է: Այդ մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը. հայտնում է Minval.az-ը:
«Վաշինգտոնում հանդիպման փաստն արդեն խոսում է այն մասին, որ ԱՄՆ-ը, որպես համանախագահ երկիր, ցուցադրել է իր հետաքրքրվածությունը: Հավանաբար, դա է ամենակարևորը և ինքնին` հանդիպումը: Համանախագահ բոլոր երկրներն անհրաժեշտ են համարում, որ հակամարտությունը կարգավորվի մոտ ժամանակներս: Բոլորը հասկանում են, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ բոլորը ցանկանում են, որ կարգավորումը խաղաղ լինի: Դա է Վաշինգտոնում հանդիպման ամենամեծ արդյունքը»,- ասել է Սուլեյմանովը: